Լրահոս

30.07.2016 15:00


ԺՈՒԿ հայտարարությունը հուլիսի 29-ի բախումների առնչությամբ

ԺՈՒԿ հայտարարությունը հուլիսի 29-ի բախումների առնչությամբ

Հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ կիրառված աննախադեպ դահիճ գործողություններն ու մարդկանց առևանգումներն, այդ թվում՝ տեղի բնակչության իրավունքների ոտնահարումը, նույնականացնելով ֆաշիստական գերմանիի «ՍՍ»-ական ոճի բռնարարքներ, որոնք ուղեկցվել են և հանգեցրել են մարդկանց կյանքի ու առողջության համար տարբեր աստիճանի վտանգավոր հետևանքներով, ինչպես նաև իրավական ու առողջ բանականության հիմքից զուրկ այլ գործողություններ:

Ոստիկանության կողմից կիրառված, այսպես կոչված, հատուկ միջոցներն արդյունք է ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության կողմից իրավիճակի ոչ սթափ գնահատումն ու ոչ ադեկվատ պահվածքը, ովքեր էլ նախաձեռնեցին, և իրենց քաղաքացիական հագուստով (որոնց ինքնությունը դեռ հարկավոր է պարզել), «հրոսակախմբերի» կողմից իրականացրեցին նշված ապօրինի գործողությունները:

Բացի քաղաքացիների, պատգամավորի և ավագանու անդամների նկատմամբ ծեծուջարդից՝ տեղի բնակչության տարբեր տարիքի ու սեռի մարդկանց ներկայությամբ հնչեցվել են ոստիկանին անվայել, իսկ սպայական կազմին անհարիր, մարդու անձը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ: Ականատեսների վկայությամբ՝ նշված ստահակներն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալը գտնվել են, մեղմ ասած, ոչ սթափ վիճակում, այդ թվում՝ թմրամիջոցների ազդեցության ներքո: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ կան հարյուրավոր տուժածներ՝ ցուցարարներ, տեղի բնակչություն և լրագրողներ, իսկ ոստիկանության կողմից՝ ընդհամենը մեկ տուժած, ով բեկորային վնասվածք է ստացել հենց հատուկ միջոցների ոչ ճիշտ կիրառման պատճառով:

Լրագրողների նկատմամբ բռնարարքներn իրականացվել են ընտրովի սկզբունքով. ծեծել ու սարքավորումներ են վնասել այն լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ, ովքեր, թեև օբյեկտիվ, սակայն իշխանությանն անհաճո տեղեկատվություն են հաղորդում հասարակությանը, և հակառակը անկասելի են մնացել նրանք, ովքեր հասարակությանը ներկայացնում է խեղաթյուրված, սակայն իշխանության դիրքորոշումը արտահայտող լրատվություն:

Հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվել է գործող օրենքի կոպիտ խախտմամբ, հաշվի չի առվել գեթ ոչ մի հանգամանք, որի ժամանակ դրանց կիրառումն ուղղակի անթույլատրելի է:

Նույնիսկ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելուց առաջ, չի՛ նախազգուշացվել, չի՛ տրվել ողջամիտ ժամկետ տարածքը լքելու համար: Այս հանգամանքը ապացույց է, որ դահիճ գործողություններ նախաձեռնեղները խնդիր են ունեցել անպայման իրականացնել նշված գործողությունները՝ հասարակության շրջանում վախի մտնոլորտ սփրելու նպատակով:

Երբ ցույցի մասնակիցները փորձել են Սարի թաղից դուրս գալ Նարդոս փողոց ու հեռանան, այնտեղ՝ վերջիններիս, սպասում էին ոստիկանության կարմիր բերետավորներն, ովքեր «կալցո» օպերացիայի միջոցով իրականացնում էին «մարդաորս», և այդ ամենը կրկին ուղղորդվում էր շփոթմունքի մեջ ընկած մարդկանց հասցեին սեռական բնույթի հայոյանքներով՝ ծեծուջարդի միջոցով, բերման ենթարկելով:

Խնդիրի հանգուցալուծումը շարունակվել է բուժհաստատություններում, որտեղ շտապ օգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին տուժածները՝ այնտեղ քաղաքացիական հագուստով և ինքնաձիգերով զինված ոստիկանները շարունակում էին իրենց «ռեպրեսիվ» գործողությունները տուժածների հարազատների նկատմամբ՝ ոտնահարելով ու սահմանափակելով վերջիններիս նույնիսկ տարրական իրավունքներն:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության խորհուրդը, դատապարտելով իշխանությունների նման պահվածքն ու ոստիկանության ֆաշիստական մոտեցումները, ՀՀ իշխանություններից պահանջում է վերջ դնել սեփական ժողովրդի հալածանքներին ու պատժել 29.07.2016թ-ին Սարի թաղում իրականացված, անմարդկային պահվածք դրսևորած ոստիկանների ու քաղաքացիկան հագուստով անձանց նկատմամբ: Այլապես կհամարվի, որ իրականացվածը հրահանգավորվել է անմիջապես երկրի բարձրաստիճան ղեկավարության կողմից:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության խորհուրդ

30.07.2016թ.

Այս խորագրի վերջին նյութերը