Լրահոս

30.07.2016 18:30


Տեղի ունեցավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Մարտունու համայնքային կառույցի հիմնադիր ժողովը (ֆոտոշարք)

Տեղի ունեցավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Մարտունու համայնքային կառույցի հիմնադիր ժողովը (ֆոտոշարք)

2016թ. հունիսի 30-ին Մարտունի քաղաքում նախաձեռնող անդամների կողմից հրավիրվել և անց է կացվել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Մարտունու համայնքային կառույցի հիմնադիր ժողովը, որին ներկա էին ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության վարչության անդամ և խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամներ Գեղամ Նազարյանը և Արեգնազ Մանուկյանը, կուսակցության անդամ, «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ղեկավար Աղվան Պողոսյանը։

Նախաձեռնող խմբի 80 անդամներից ներկա էին 61–ը։

Ժողովն ընտրել է 7 հոգուց բաղկացած քաղխորհրդի կազմ, որը ղեկավարելու է 1996–2005թթ. Մարտունի քաղաքի քաղաքապետ Ռաշիդ Մհերյանը։

Իր ելույթում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Մարտունու համայնքային կառույցի խորհրդի նախագահ Մհերյանն ասել է, որ այսօր երկիրը ծանրագույն վիճակում է և գիտակից յուրաքանչյուր մարդ իր չափով Հայաստանը պետք է դուրս բերի դրանից։

–ՀԱՄԱԽՄՈՒՄ կուսակցությունում այնպիսի մարդիկ են ընդգրկված, ովքեր ունեն վաստակ, անցած ուղի, երբևիցե մարդկանց չեն խաբել և պատասխանատվություն են վերցրել՝ հասնել իշխանափոխության,–ասել է Ռաշիդ Մհերյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանն էլ նշել է, որ այս քաղաքական ուժը ստեղծվել է պատմական մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ։

–Կա՛մ մենք կփոխենք այսօրվա իրավիճակը և կստեղծենք մեր պատկերացրած Հայաստանը, կա՛մ մեր հարևան երկրները մեզ պարզապես թույլ չեն տա ունենալ անգամ թույլ պետություն։ Այսինքն Հայաստանը կա՛մ պետք է լինի զարգացած և ուժեղ, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա։ Մենք, բնականաբար, այն մոտեցման կողմնակիցներն ենք, որ Հայաստանը պետք է ունենա հզոր տնտեսություն, պաշտպանունակությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա, քաղաքացիների անվտանգությունը լինի ապահովված և մարդիկ կարողանան իրենց առօրյա սոցիալ–տնտեսական խնդիրներն արժանապատվորեն լուծել,–ասել է Ա.Թևանյանը։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ ազնիվ և հայրենանվեր քաղաքական թիմով շատ արագ կարելի է Հայաստանը դուրս բերել ստեղծված ճգնաժամից։

–Իշխանություններն այսօր միայն մտածում են իրենց աթոռը պահելու մասին, և երբ համեմատության մեջ ենք դնում մեր երկրու հակառակորդ հարևան երկրների հետ, դժբախտաբար, տեսնում ենք, որ Հայաստանում նույնն է կատարվում։ Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները նույն խնդրով են զբաղված, յուրաքանչյուրն իր ձևով, իր միջոցներով, իր հնարավորություններով նույն բանն է անում՝ ամեն գնով պահե՛լ իշխանությունը,–ասել է Վ.Օսկանյանը։

Նա ավելացրել է, որ իշխանությունը Հայաստանում ուզուրպացվում է, ինչը մեր երկրի Սահմանադրությամբ՝ պետական հանցագործություն է, և դա կանխելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության լայն համախմբում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը