Քաղաքական

31.07.2016 20:36


«Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին. Ազատության հրապարակից մեկնարկած երթն ավարտվեց (տեսանյութ, լրացված)

«Սասնա ծռերը» զենքերը վայր դրեցին. Ազատության հրապարակից մեկնարկած երթն ավարտվեց (տեսանյութ, լրացված)

Ազատության հրապարակում կրկին բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Այնտեղ բողոքի գործողություն է կրկին մեկնարկել։

***

Հավաքը վարող Տիգրան Խզմալյանը հենց նոր հայտարարեց, որ լուր են ստացել Վարուժան Ավետիսյանից արյունահեղությունից խուսափելու համար զենքը վայր դնելու և հանձնվելու մասին։ Խզմալյանը, սակայն, ընդգծել է, որ «Սասնա ծռերը» ոչ թե դավաճաններ են, այլ հերոսներ։

Ալբերտ Բաղդասարյանն էլ հավելել է, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով, իրադրության խորը վերլուծության արդյունքում «Սասնա ծռերը» որոշեցին խուսափելու համար հետագա արյունահեղությունից, գնահատելով, որ իրենց գործողություններով կարողացան ժողովրդին ոտքի հանել՝ զենքերը վայր դնել։

***

Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ Հայաստանում մինչև տարեվերջ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։

***

ԱԱԾ–ից հայտնում են, որ ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է. «Հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ»։

***

Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ անջատում է բարձրախոսը և այն կմիացնի վաղը՝ 19:30–ին։

***

Ազատության հրապարակից երթ մեկարկեց դեպի Հանրապետության հրապարակ։

***

Ազատության հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները կրկին վերադարձան Ազատության հրապարակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը