Կարծիք

01.08.2016 00:23


Հե՛տ քաշվեք. հրապարակ են մտնում ՀՀԿ-ական վերնախավի անդամները

Հե՛տ քաշվեք. հրապարակ են մտնում ՀՀԿ-ական վերնախավի անդամները

Հե՛տ քաշվեք. հրապարակ են մտնում Շարմազանովը, Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ-ական վերնախավի մնացած անդամները, որոնք անցած երկու շաբաթվա ընթացքում գերմարդկային ճիգեր էին գործադրում չխոսելու համար...
Երկու շաբաթվա տեղը հանելու են՝ խոսելու, խոսելու, խոսելու են... Թե որքա՜ն փայլուն իրականացվեց «հակաահաբեկչական օպերացիան», թե որքա՜ն հիանալի էր, որ հաղթողներ ու պարտվողներ չեղան, որքա՜ն հրաշալի է մեր երկիրը, որտեղ շուտով կսկսվեն բարեփոխումները, այնպիսի բարեփոխումներ են նախատեսվում, որոնց արդյունքում ժողովուրդն իր մաշկի վրա կզգա այդ ամենը, որ...բլյա-բլյա-բլյա-բլյա...
Այս ողջ ձանձրալի բառաֆոնդը թափելու են մեր գլխին՝ բժժացնելով «ապահով Հայաստանի» բնակիչներին, որոնք, զարմանալիորեն, երկշաբաթյա հուսավառության նիրվանայի մեջ էին, և ամեն ժամ համոզված էին, թե ուր որ է՝ նեխահոտ ճահճի մեջ հայտնված երկիրը փոխվելու է, ուր որ է՝ անտանելի իրականությունը վերափոխվելու է, ուր որ է՝ շնչահեղձ լինելուց փրկվելու է...
Ամենագարշելի բանը հաղթողներ ու պարտվողներ չլինելու ձգտումն ու ցանկությունն են:
Եթե չկան այդպիսիք, նշանակում է՝ տեղում դոփելը կամ, ավելի ճիշտ, հետընթացը շարունակվելու է:
Եթե դեռ ուժ ունեք և հումորի զգացում, ապա գոնե սրանից հետո իշխանության կողմից արտաբերվող «բարեփոխումներ» բառին վերաբերվեք որպես զավեշտի տարր, իսկ 2017-ի ընտրություններին մասնակցեք այնպես, որ իրո՛ք խիյարը թարս բուսնի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը