Աշխարհ

01.08.2016 13:00


Բրիտանիայում Թրամփին նման ծառ է գտնվել (լուսանկարներ)

Բրիտանիայում Թրամփին նման ծառ է գտնվել (լուսանկարներ)

Բրիտանական Հերեֆորդի արվարձաններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին նման ծառ է աճել։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։

Ծառի սաղարթը զարմանալիորեն միլիարդատիրոջ կիսադեմն է հիշեցնում։ Ուշադիր նայելու դեպքում կարելի է նկատել Թրամփի հայտնի մազափունջը և մեծ բերանը։

Լուսանկարը համացանց է տեղադրել 36-ամյա լուսանկարիչ Ջոն Ռոուլին, որը պատմել է՝ ծառը տեսնելով՝ անմիջապես Թրամփին է պատկերացրել։

«Հավանաբար, դա նշան է, որ նա նոյեմբերի նախագահ կդառնա»,–կարծում է Ռոուլին։

Ավելի վաղ էլ Ավստրալիայում Թրամփին նման փքաբլիթներ էին թխել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը