Աշխարհ

01.08.2016 13:45


Սիրիայում զինյալները ռազմական ուղղաթիռ են խոցել (լրացված, լուսանկար, տեսանյութ)

Սիրիայում զինյալները ռազմական ուղղաթիռ են խոցել (լրացված, լուսանկար, տեսանյութ)

Սիրիայի զինյալները համացանցում կադրեր են հրապարակել՝ ինչպես են Իդլիբում ռազմական ուղղաթիռ խոցել։ Կատարվածի մասին հայտնում է «Reuters»–ը՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանին հղումով։ Չի հստակեցվում, սակայն, թե որ երկրի ՌՕՈՒ–ին է պատկանում օդանավը։

Կադրերից մեկում երևում է օդաչուի մարմինը, ընդդիմադիր հեռուստաալիքներն էլ հաղորդում են, որ նա գերեվարվել է կենդանի վիճակում։

Աղբյուրը հիշեցնում է՝ Իդլիբում բախումներ են ընթանում սիրիական զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև։ Ռուսական ավիացիան աջակցում է Դամասկոսին։

***

Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հաստատել է, որ Իդլիբում խոցվել է ՌԴ ՌՏՈՒ–ին պատկանող Մի–8 ուղղաթիռը։ Անձնակազմի 3 անդամի և հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպայի ճակատագրերն անհայտ են։

***

Ուղղաթիռը խոցել են երկրից սիրիական Հալեպ մարդասիրական օգնություն տեղափոխելուց հետո Հմեյմիմի ավիաբազա վերադառնալիս։

Համացանցում արդեն կատարվածի տեսանյութն ու լուսանկարն են հրապարակվել։

***

«Life»–ի փոխանցմամբ՝ ուղղաթիռը խոցվել է «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման գրոհայինների դիրքերից։ Նախնական տեղտկատվությամբ՝ 5 զինծառայող է զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը