Աշխարհ

01.08.2016 15:00


Քրիս Էվանսը և Ջենիֆեր Լոուրենսն արժանացել են «Դեռահասների ընտրություն» մրցանակին (տեսանյութ)

Քրիս Էվանսը և Ջենիֆեր Լոուրենսն արժանացել են «Դեռահասների ընտրություն» մրցանակին (տեսանյութ)

ԱՄՆ–ում կայացել է «Teen Choice» («Դեռահասների ընտրություն») մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը։ Այս մասին հաղորդում է «ET Online»–ը։ Հաղթողների շարքում են կինոյի և երաժշտության աստղեր։

Մասնավորապես, Քրիս Էվանսը ստացել է «Teen Choice» մրցանակը՝ որպես ֆանտաստիկ ժանրի լավագույն դերասան «Առաջին վրիժառուն. դիմադրություն» ֆիլմում մարմնավորած դերի համար։ Նույն անվանակարգում լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը («Քաղցած խաղեր. Ճայ-Ծաղրասարյակ. մաս 2»)։

«Առաջին վրիժառուն. դիմադրություն» ֆիլմը դարձել է լավագույնը ֆանտաստիկ ժանրում։ Արկածային ժանրում լավագույն ֆիլմ է ճանաչվել «Դեդփուլը»։

Արկածային ժանրի լավագույն դերասաններ են ճանաչվել Դիլան Օ՛Բրայենը և Շեյլին Վուդլին։

«Լավագույն դրամա» անվանակարգում իրենց հաղթանակն են գրանցել «Հրաշքներ երկնքից» ֆիլմը, դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Ջենիֆեր Լոուրենսը։

Որպես լավագույն չարագործ է ճանաչվել Ադամ Դրայվերը, իսկ լավագույն բեկումը գրանցվել է Դեյզի Ռիդլիի մոտ։

Հեռուստատեսային անվանակարգերում մրցանակներ են ստացել «Գեղեցիկ փոքրիկ խաբեբաները», «Մի անգամ հեքիաթում» և «Ավելի խիտ բնակեցված տուն» հեռուստաասերիալները։ Երաժշտական մրցանակների են արժանացել Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը, «One Direction» խումբը և Բեյոնսեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը