Աշխարհ

01.08.2016 17:45


Ջորջ Մարթինը հրատարակում է հոբելյանական «Գահերի խաղը» վեպը

Ջորջ Մարթինը հրատարակում է հոբելյանական «Գահերի խաղը» վեպը

Ամերիկացի գրող Ջորջ Մարթինը սկսում է «Գահերի խաղը» վեպի հոբելյանական հրատարակությունը։ Այս մասին հեղինակը հայտնել է իր «livejournal.com»–ում։

Ինչպես նշել է Մարթինը, արձագանքները հիմնականում դրական են եղել, իսկ վաճառքը՝ «սոլիդ», բայց ոչ հիասքանչ։ Բացի այդ, հեղինակը հիշել է, որ ամերիկյան քաղաքներում ընթերցողների հետ իր հանդիպումներն այդքան էլ մարդաշատ չեն եղել։ Մարթինի խոսքերով՝ 20 տարվա ընթացքում ամեն ինչ «մի փոքր» փոխվել է։

Մարթինը նաև հաղորդել է, որ վերջին 2 տասնամյակները փոխակերպել են իր կյանքն ու կարիերան։

Որոշում է կայացվել թողարկել նաև վեպի հատուկ պատկերազարդ հրատարակությունը։ Նախագծին մասնակցել են ֆենթեզի ժանրի գրքեր պատկերազարդողներ։ Հոբելյանական «Գահերի խաղը» վաճառքի կհանվի 2016թ. հոկտեմբերի 18–ից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը