Լրահոս

23.10.2010 12:27


Գագիկ Մելիքյան. «Ով ՀՀԿ-ի հետ կլինի՝ նա էլ կհաղթի»

Գագիկ Մելիքյան. «Ով ՀՀԿ-ի հետ կլինի՝ նա էլ կհաղթի»

Խոսելով ապագա խորհրդարանում ՀԱԿ-ի հայտնվելու հնարավորության մասին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողներին ասել է, որ ամեն ինչ կախված է ՀԱԿ-ի վարած քաղաքականությունից, սակայն հանրահավաքները ցույց են տալիս, որ նրանց կողմնակիցների քանակը նվազում է:

Նա նաև նշել է, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում հաղթելու է և բոլոր մյուս քաղաքական ուժերը, ովքեր կլինեն ՀՀԿ-ի կողքին, նրանք էլ կհաղթեն.

-Իսկ եթե լինեն այլ թիմերում, ապա նրանք, ընդամենը, կարող են համակերպվել իրենց ստացած ձայների հետ: Ես ուզում եմ ասել, որ ով ՀՀԿ-ի հետ կլինի' նա էլ կհաղթի: Օրինակ, ՕԵԿ-ը հայտարարություն է արել, որ սատարելու է Սերժ Սարգսյանին, ուրեմն նա հաղթող կլինի,-ասել է նա՝ ավելացնելով, որ եթե ԲՀԿ չսատարի էլ, ապա Սերժ Սարգսյանն էլի կհաղթի:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը