Լրահոս

23.10.2010 13:01


Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Խաչի գյուտի տոնը

Վաղը Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Խաչի գյուտի տոնը

Խաչի գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է: 327թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը' Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա կայսրուհուն օգնում է գտնել Քրիստոսի խաչվելու վայրը' Գողգոթան, որտեղ որոնումների ժամանակ հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով տեղավորում են դրանց վրա, և մեկի վրա պատանին հարություն է առնում. այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հետո հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Գյուտ խաչի տոնը նշվում է Խաչվերացի յոթերորդ կիրակի օրը:

Տոնի օրը մատուցվում է սուրբ պատարագ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը