Քաղաքական

03.08.2016 08:45


Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին կալանավորել են

Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին կալանավորել են

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 3-ին երկու ամսով կալանավորել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Երկու ամսով կալանավորվել է նաև Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը։

Փաստաբանը հայտնել է, որ դատարանում Խանդոյանը կոչ է արել ժողովրդին շարունակել իրենց սկաած պայքարը, նաև հայտարարել է. «Վերցրել եմ ավել-սավոկը և մաքրել աղբը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը