Աշխարհ

03.08.2016 12:30


Ամերիկյան կինոակադեմիան վերընտրել է իր նախագահին

Ամերիկյան կինոակադեմիան վերընտրել է իր նախագահին

ԱՄՆ–ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ակադեմիան վերընտրել է իր նախագահ Շերիլ Բուն Այզեքսին։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։ Գործակալությունից նշել են, որ Այզեքսը կղեկավարի ակադեմիան ևս մեկ տարի։

Նշվում է, որ հենց Այզեքսն է ակադեմիայում ակտիվացրել բազմազանությունը խթանող մեթոդները։ Աղբյուրը հիշեցնում է՝ մեծ սկանդալ առաջացրեց այն փաստը, որ 2 տարի շարունակ «Օսկարի» դերասանական անվանակարգերում էին առաջադրվում միայն սպիտակամորթ դերասանները։ Սոցցանցերում տարածվել էր #OscarsSoWhite հեշթեգը։

Վերջերս ակադեմիան 683 նոր մասնակից է հրավիրել. կազմակերպության պոտենցիալ անդամներից 46%–ը կին է, 41%–ը՝ տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը