Քաղաքական

03.08.2016 14:54


Ուորլիք․ «ԼՂ բանակցային գործընթացում դրական պահը պետք է պահպանել»

Ուորլիք․ «ԼՂ բանակցային գործընթացում դրական պահը պետք է պահպանել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թրենդ» գործակալությանն ասել է, որ անհրաժեշտ է պահպանել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում դրական պահը։

Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակված են Սարգսյան–Ալիև երկխոսության շարունակմանը։

Թե երբ համանախագահները կայցելեն տարածաշրջան, դեռ հստակ հայտնի չէ, բայց Ուորլիքի խոսքով՝ մշտական շփումների մեջ են կողմերի հետ՝ վերոնշյալ հանդիպումը նախապատրաստելու հարցով։

Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգիհանդիպումները շփման գծում լարվածության նվազման ուղղությամբ որոշակի արդյունքներ տվել են, բանակցային գործընթացը վերականգնվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը