Աշխարհ

03.08.2016 15:30


Իսպանիայում ֆլեշմոբն ահաբեկիչների գրոհի հետ են շփոթել (տեսանյութ)

Իսպանիայում ֆլեշմոբն ահաբեկիչների գրոհի հետ են շփոթել (տեսանյութ)

Իսպանական Կատալոնիայում Գերմանիայի քաղաքացիների կազմակերպած ֆլեշմոբն ահաբեկչական գրոհ է ընկալվել։ Այս մասին հայտնում է «La Vanguardia»–ն։

Կաստել–Պլաջա–դե–Արո ինքնավարությունում 2 գերմանացի որոշել է ֆլեշմոբ կազմակերպել և համացանցով հրավիրել է բոլոր ցանկացողներին։

Սելֆիի փայտիկներով զինված մոտ 200 մարդ սկսել է վազել ու գոռալ՝ իբր թե հետևում է ինչ–որ հայտնի մարդու։

Սակայն ականատեսները սելֆիի փայտիկները զենքի տեղ են ընդունել, իսկ ակցիան՝ ահաբեկիչների հարձակում։ Կատարվածը տեղաբնակների շրջանում խուճապ է առաջացրել։ Ոստիկանությունը հայտնել է, որ այդ գիշեր մոտ 100 հեռախոսզանգ է ստացել վախեցած բնակիչներից։

Չհաջողված կատակի արդյունքում 5 երիտասարդ գերմանացի է ձերբակալվել, որոնց մեղադրել են հասարակական կարգը խախտելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը