Աշխարհ

03.08.2016 16:40


ԻՊ գրոհայինները սկսել են կատուներ օգտագործել մարդկանց հավաքագրելու նպատակով (լուսանկար)

ԻՊ գրոհայինները սկսել են կատուներ օգտագործել մարդկանց հավաքագրելու նպատակով (լուսանկար)

«Իսլամական պետության» գրոհայինները սկսել են կատուներ օգտագործել իրենց շարքեր ավելի շատ մարդ ներգրավելու նպատակով։ Այս մասին գրում է «Muslimpress»–ը։

Խմբավորումը լուսանկար է հրապարակել, որում զինյալներից մեկի ձեռքին կատու կա։ Ասվում է, որ կենդանին ինքն է գնացել գրոհայինի մոտ և ցատկել նրա ձեռքին։

Այդկերպ զինյալները ցանկանում են իրենց հանդեպ սեր առաջացնել համացանցի օգտատերերի մոտ՝ ցույց տալով, որ այդքան էլ սարսափելի չեն, և նոր կողմնակիցներ հավաքագրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ գրոհայինները ահաբեկիչների նոր սերունդ են պատրաստում. «Quilliam Foundation» հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ներկայումս իսլամակաների գրաված տարածքներում ավելի քան 50 երեխա կա Մեծ Բրիտանիայից և մոտ 31 հազ հղի կին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը