Աշխարհ

04.08.2016 11:05


Պեսկովը՝ Պուտին–Ռոուհանի հանդիպման մասին

Պեսկովը՝ Պուտին–Ռոուհանի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Բաքվում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցության հարցը։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է՝ իրանական կողմը հետաքրքրված է ռուսական նորագույն տեխնիկայով:

ՌԴ կառավարության աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակության կազմում կլինի վարչապետի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը, ով պատասխանատու է ռազմաարդյունաբերական համալիրի համար:

Հիշեցնենք՝ Պուտինն օգոստոսի 8-ին կայցելի Բաքու՝ Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ եռակողմ հանդիպում անցկացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը