Աշխարհ

04.08.2016 11:30


Անթալիայում Էրդողանի համակիրների ցույցի ժամանակ պայթյուն է որոտացել

Անթալիայում Էրդողանի համակիրների ցույցի ժամանակ պայթյուն է որոտացել

Թուրքիայի մայրաքաղաք Անթալիայում՝ Հանրապետության հրապարակից ոչ հեռու, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համակիրների ցույցի ժամանակ պայթյուն է որոտացել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ վիրավորվել է ցույցի երկու մասնակից:

Նշվում է, որ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք. թուրքական ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանրահավաքները տեղի են ունենում ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցների դեմ, և կշարունակվեն մինչև օգոստոսի 7-ը, Ակնկալվում է, որ եզրափակիչ հանրահավաքին ելույթ կունենա նաև Էրդողանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը