Աշխարհ

04.08.2016 12:50


Քերրին Թուրքիա կայցելի

Քերրին Թուրքիա կայցելի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի վերջին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է «The Hürriyet Daily News»–ը՝ «CNN Turk»-ին հղումով։

Նշվում է, որ թուրքական իշխանությունները մտադիր են Քերրիի հետ քննարկել Թուրքիայի վերջին իրադարձությունները, մասնավորապես ռազմական չհաջողված հեղաշրջման փորձը, ինչպես նաև պահանջել ԱՄՆ–ից արտահանձնել այնտեղ ապրող, իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի նախագահ Էրդողանը համարում է հեղաշրջման փորձի կազմակերպիչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը