Աշխարհ

04.08.2016 13:35


Ավստրիան պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ–ին անդամակցելու բանակցությունները

Ավստրիան պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ–ին անդամակցելու բանակցությունները

Ավստրիայի կանցլեր Քրիսթիան Քերնը կարծում է, որ Թուրքիայի հետ ԵՄ–ին անդամակցելու հարցով բանակցությունները հարկավոր է դադարեցնել։ Նա հայտնել է, որ այդ հարցը կբարձրացնի սեպտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովում։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

«Die Presse»–ին կանցլերն ասել է՝ Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա ո՛չ հիմա, ո՛չ հաջորդ տասնամյակում, և ԵՄ–ին անդամակցելու այդ բանակցությունները պատրանք են։

«Եվրոպային նոր ճանապարհ է պետք»,–նշել է Քերնը։

ԵՄ–ին անդամակցության ճանապարհին լրջագույն խոչընդոտ են համարվում Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և Եվրոպայի համար անընդունելի տնտեսական անհավասարակշռությունը։

Օգոստոսի 1–ին էլ ԳԴՀ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը պահանջեց Թուրքիայից դադարեցնել սպառնալ ԵՄ–ին ներգաղթյալների առաջ սահմաները բացելու հարցով, որպեսզի հասնի ԵՄ հետ վիզային ռեժիմի թեթևացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը