Քաղաքական

04.08.2016 15:52


Սերժ Սարգսյանի խոսնակը՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպման մասին

Սերժ Սարգսյանի խոսնակը՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպման մասին

«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Գարեգին Չուգասզյանը հարցազրույցներից մեկում հայտնել էր. «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»:

Արդյոք Սերժ Սարգսյանը մտադի՞ր է այսօր հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին. «ArmLur.am»-ը փորձեց պարզել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից:

-Պարո՛ն Հակոբյան, Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Առաջիկայում նման հանդիպման սպասե՞նք:

-Իրավիճակները հիմնականում պարզաբանված են. նախագահի երկու ելույթները կան այդ թեմաներով, դրան ավելացնելու բան չունենք:

-Բայց հետեւելով Սերժ Սարգսյանի ելույթներին՝ այդպես էլ չի հստակեցվում` ի վերջո, հանդիպում տեղի կունենա՞, թե ոչ:

-Ես ասացի: Հիմք ընդունեք նախագահի երկու ելույթները:

Մանրամասները՝ «ArmLur.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը