Աշխարհ

05.08.2016 10:25


ԱՄՆ–ը հրաժարվում է Թուրքիային հանձնել Գյուլենին

ԱՄՆ–ը հրաժարվում է Թուրքիային հանձնել Գյուլենին

Ներկայումս Վաշինգտոնը չի նախատեսում Թուրքիային արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին՝ Անկարայի ապացույցների ոչ համոզիչ լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկյան և թուրքական իշխանությունները քննարկել են արտահանձնման հնարավոր տարբերակները, սակայն Անկարային դեռևս չի հաջողվել համոզել Վաշինգտոնին, որ Գյուլենի հանձնման համար բավականին պատճառներ կան։

Քարոզչի արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, սակայն պարբերականի աղբյուրները «չեն կարողանում պատկերացնել այն սցենարը, համաձայն որի՝ Գյուլենը, վերջիվերջո, հանձնվելու է Թուրքիայի իշխանություններին»։

Ավելի վաղ Ստամբուլի դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Ֆեթհուլլահ Գյուլենին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը