Լրահոս

05.08.2016 19:03


Վարդավառի լճի մոտ այրվել է 2 հա բուսածածկ տարածք

Վարդավառի լճի մոտ այրվել է 2 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Վարդավառի լճի մոտ այրվել է 2 հա բուսածածկ տարածք, Մոլդովական փողոցում՝ 2000 քմ, Էրեբունի 1-ին փողոցում՝ 500 քմ, Մուշավան ամառանոցային թաղամասում՝ 5000 քմ, խոտածածկ տարածք, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 12 կմ մոտակայքում՝ մոտ 1 հա. ցորենի արտ, Արագածոտնի մարզի Քարաշամպ-Արա գյուղերին հարակից՝ մոտ 85 հա խոտածածկ տարածք և 30 պտղատու ծառ, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքում ՝ 2000 քմ, Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մոտ՝ 20 հա. խոտածածկույթ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1200 քմ, Վայք քաղաքի Իսրայել Օրի փողոցի մոտակայքում՝ 1500 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակայքում՝ 600 հակ անասնակեր, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-կմ մոտակայքում՝ 3500 քմ գարու հնձած արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը