Աշխարհ

05.08.2016 19:48


Տուրգոյակ լճի ջրերում հսկայական սև օձ է նկատվել (տեսանյութ)

Տուրգոյակ լճի ջրերում հսկայական սև օձ է նկատվել (տեսանյութ)

Ռուսաստանի՝ մաքրությամբ 2–րդ Տուրգոյակ լճի ջրերում, որը գտնվում է Չելյաբինսկի շրջանում, ականատեսը տեսագրել է մի անսովոր երևույթ։ Միասի բնակիչ Միխայիլ Նենարոկովը նավակով լողալիս նկատել է, որ ջրից մի քանի անգամ երևացել են սև գույնի օղակներ, որոնք հիշեցնում էին հսկայան օձի օղակներ։

«Ճիշտն ասած, մի փոքր վախեցրեց, 20 մ–ից ավելի չեմ մոտեցել»,– խոստովանել է Միխայիլը։ Նա ասել է, որ հնարավոր է՝ դրանք սուզակներ լինեին։ Համենայնդեպս, նման բացատրությունն ավելի խելամիտ է։

Սակայն Նենարոկովը հաստատում է՝ նա իր սեփական աչքերով 20 րոպե հետևել է հսկայական օձի տեղաշարժվելուն։

«3 տեսանյութ եմ նկարահանել 3 կողմերից։ Անկեղծ ասած՝ զզվելի էր»,– գրել է բլոգերը և հրապարակել համապատասխան տեսանյութը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը