Լրահոս

05.08.2016 13:54


Պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի գազալցակայանում

Պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի գազալցակայանում

Օգոստոսի 5-ին՝ ժամը 12.51-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը