Լրահոս

05.08.2016 16:19


Տավուշի մարզի բնակիչը ձերբակալվել է հորն սպանելու կասկածանքով

Տավուշի մարզի բնակիչը ձերբակալվել է հորն սպանելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի սպանության դեպքի առթիվ:

Օգոստոսի 4-ին՝ ժամը 06.40-ին, «Նոյեմբերյան» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Արտաշես Սարիբեկի Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ որդին հրազենով կրակել է հոր վրա` վախենում են ներս մտնել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։

Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչն իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» մոդելի երկփողանի որսորդական հրացանով իրենց տան բաց պատշգամբում կրակել է հոր՝ Ա. Աբգարյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ա. Աբգարյանի սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել է վերջինիս որդին:

Քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող «ԻԺ-58» մոդելի երկփողանի որսորդական հրացանը, 16 մմ տրամաչափի մեկ հատ պարկուճ և մեկ հատ փամփուշտ: Առգրավվել է նաև տուժողի հագին եղած հագուստը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժածի որդին «ռեակտիվ դեպրեսիա» ախտորոշմամբ 2015 թվականի դեկտեմբերի 24-ից հաշվառված է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը