Լրահոս

05.08.2016 16:38


Պայթյուն գազալցակայանում (լրացված)

Պայթյուն գազալցակայանում (լրացված)

Օգոստոսի 5-ին՝ ժամը 12.51-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու թիվ 1/1 հասցեում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գարեգին առաջին փողոցի թիվ 117/2 հասցեում՝ «Էքսպրես Գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «Nissan Presage» մակնիշի 34 ZN 309 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով վնասվել են «Nissan» մակնիշի 34 ZN 309 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ, հարակից գտնվող «Nissan Primer» մակնիշի 34 AU 351 (վարորդ՝ 1999 թ. ծնված Ա. Գ.) և «Mersedes C180» մակնիշի 35 AT 642 պետհամարանիշներով (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Կ.) ավտոմեքենաները և գազալցակայանի թիթեղյա ծածկը (20 քմ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի Ս. Գրիգորյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և գազալցակայանի աշխատակից՝ 1987 թ. ծնված Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը