Լրահոս

05.08.2016 19:54


Ինքնասպանության փորձ (լրացված)

Ինքնասպանության փորձ (լրացված)

Օգոստոսի 5-ին՝ ժամը 16.46-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի ուղեկցությամբ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1966 թ. ծնված Տ. Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը