Լրահոս

06.08.2016 11:50


«Mercedes»–ը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած քաղաքացիներին. կա զոհ (լրացված, ֆոտոշարք)

«Mercedes»–ը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած քաղաքացիներին. կա զոհ (լրացված, ֆոտոշարք)

Օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տ. Պետրոսյան փողոցի 42/2 հասցեի մոտակայքում բախվել են «Սեմա» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 034 OP 61 (վարորդ՝ 1989 թ. ծնված Զ. Ա.) և «Mercedes C230» մակնիշի 30 XX 077 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Գ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C230» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կանգառում՝ վրաերթի ենթարկելով քաղաքացիների (տվյալները ճշտվում են): «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ պարպվել է:

Շտապօգնության աշխատակիցները Կ. Գ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Զ. Ա.-ին փրկարարները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, այնուհետև վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները վրաերթի ենթարկված՝ 1981 թ. ծնված Կ. Կ.-ին և 1986 թ. ծնված Կ. Ժ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ. Կ. Ժ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Կ. Կ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը