Լրահոս

06.08.2016 12:09


Հրամանատարական հավաքներ են անցկացվել

Հրամանատարական հավաքներ են անցկացվել

Օգոստոսի 2-5-ը, հանրապետության զինված ուժերի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ՝ բանակի միավորումների ու զորամասերի հրետանու և շտաբի պետերի մասնակցությամբ:

Հավաքների ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել դաշտային պայմաններում իրականացվող պարապմունքներին: Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը