Աշխարհ

07.08.2016 19:22


Հանդիպել են Ադրբեջանի և Իրանի նախագահները

Հանդիպել են Ադրբեջանի և Իրանի նախագահները

Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իլհամ Ալիևն և Հասան Ռոուհանին։ РИА Новости-ն տեղեկացնում է, որ սպասվում է ընդլայնված ձևաչափով հանդիպում։

Ռոուհանին կայանալիք եռակողմ բանակցությունները, որն անց է կացվելու առաջին անգամ, չափազանց կարևոր է որակել։

«Դա բավականին կարևոր է թե՛ հարևան երկրների համագործակցության, թե՛ մերձարևելյան ու կովկասյան տարածաշրջաններում կայունության ամրապնդման հարցում։ Եռակողմ և երկկողմ հանդիպումներում ուշադրությունը կկենտրոնացվի տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի վրա»,-նշել է Ռոուհանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը