Լրահոս

08.08.2016 10:34


36-ամյա ԱԱԾ աշխատակիցն ինքնասպան է եղել՝ ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախվելով

36-ամյա ԱԱԾ աշխատակիցն ինքնասպան է եղել՝ ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախվելով

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 103 շտապօգնության հերթապահ բրիգադից, որ կանչով մեկնել են Արշակունյաց պողոտայի 49 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 10-րդ բնակարանում ննջասենյակի դռան վերնամասից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 36-ամյա Խաչատուր Ղահրամանյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը աշխատում էր Ազգային անվտանգության ծառայությունում՝ իսկ նրա դին հայտնաբերել է մայրը, ով Երևանում գործող մանկական կենտրոններից մեկի տնօրենն է:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը