Լրահոս

08.08.2016 14:00


Ներկայանալով «Սանիթեքի» աշխատակիցներ՝ բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում

Ներկայանալով «Սանիթեքի» աշխատակիցներ՝ բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում

«Սանիթեք» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջին նամակներ է ստացել այն մասին, որ վերջին շրջանում տարբեր անձինք, ներկայանալով որպես «Սանիթեքի» աշխատակիցներ, բնակիչներից աղբահանության վարձավճարներ են գանձում:

«Սանիթեքը» պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերությունը չի զբաղվում աղբահանության վարձավճարների գանձմամբ: Այս իրավասությունը պատկանում է բացառապես Երևանի քաղաքային իշխանություններին, և բոլոր այն դեպքերում, երբ տարբեր մարդիկ՝ օգտագործելով «Սանիթեքի» անունը, գումար են պահանջում բնակիչներից, գործ ունենք խաբեության կամ դրամաշորթության հետ:

«Սանիթեք» ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը