Լրահոս

25.10.2010 11:14


ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 18 պայմանագիր

Տեղի  է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է  ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  և  հոկտեմբերի 25-28-ի  ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի  որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 107 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը  և հոկտեմբերի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստում:

 

Այս խորագրի վերջին նյութերը