Աշխարհ

11.08.2016 20:55


Պետերբուրգում անհայտ անձինք 3 հազ. հատ փուչիկ են գողացել

Պետերբուրգում անհայտ անձինք 3 հազ. հատ փուչիկ են գողացել

Սանկտ Պետերբուրգում կայանված ավտոմեքենայից գողացել են տոնակատարությունների համար նախատեսված սարքավորումներ։ Ինչպես հայտնում է «РИА «Новости»»–ն, տոնակատարությունների կազմակերպիչ 24-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն՝ հաղորդում տալով, որ կոտրել են մեքենայի ապակին և գողացել 3 հազ. հատ փուչիկ և 300 մ երկարությամբ ժապավենի 11 կոճ։

Վնասի չափը կազմում է 40 հազ. ռուբլի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը