Աշխարհ

12.08.2016 11:21


Ռիոյի օլիմպիական ավանում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Ռիոյի օլիմպիական ավանում պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ավանում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն չէ։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Պայթյունը որոտացել է Իսպանիա–Նիգերաիա բասկետբոլային հանդիպումից առաջ՝ «Arena Carioca» մարզադաշտի մոտ։ Այնտեղ կասկածելի ուսապարկ է հայտնաբերվել, ինչից հետո մարդկանց տարհանել են և պայթեցրել այն։ Այնուհետև պարզվել է, որ ոչ մի պայթուցիկ էլ պայուսակում չի եղել՝ միայն պլանշետ և հագուստ։

Պայթյունը չի խոչընդոտել խաղի անցկացմանը, մարդիկ վերադարձել են իրենց տեղերը և հանդիպումը սկսվել է ժամանակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը