Լրահոս

25.10.2010 15:34


Հայնց Քրիստիան Շտրախե. «Թուրքիայի անդամակցությունը Եվրամիության վերջը կդառնա»

Եվրոպայի ծայրահեղ աջ կուսակցությունները Վիեննայում տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում են կայացրել համատեղ դիմադրել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն։

Ազատության ավստրիական կուսակցության նախագահ Հայնց Քրիստիան Շտրախեն նշված նիստում հայտարարել է, որ համագործակցելու իրենց վճիռը նպատակ ունի առավել արդյունավետ արձագանքել այն սխալ  որոշումներին, որոնք կարող է ընդունել Եվրամիությունը։ Շտրախեն նշել է, որ իրենք դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, և ավելացրել. «Ոչ եվրոպական երկրների անդամակցությունը կդառնա Եվրամիության վերջը»։

 

Այս խորագրի վերջին նյութերը