Լրահոս

15.12.2009 15:07


Սերժ Սարգսյանի որոշումը կարող է վերաբերել արձանագրությունների ստորագրությունը հետ վերցնելուն

Սերժ Սարգսյանի որոշումը կարող է վերաբերել արձանագրությունների ստորագրությունը հետ վերցնելուն

ՄԱԱ-ում պատասխանելով «7օր»-ի հարցին՝ իրավագետ Հրայր Թովմասյանը նշել է, որ չի կարծում, թե իշխանությունները սկսել են հետ պտտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդուհանդերձ նա ենթադրում է, որ միջազգային պայմանագրերի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունում լրացումներ կատարելու Սերժ Սարգսյանի որոշումը կարող է վերաբերել ստորագրությունը հետ վերցնելուն։ Այժմյան օրենսդրությունն այդ հնարավորությունը չի տալիս։

-Նախագահի վերջին հայտարարությունը հետևյալն էր՝ ցույց տալ, որ այնպես չի, թե մենք «յալվար» ենք ընկել, որ անպայման պետք է ստորագրենք դա։ Ցույց ենք տալիս, որ չէ՛, մե՛նք էլ կարող ենք չստորագրել։ Այսինքն, մյուս կողմին ուղղվեց այդ մեսիջը, որ եթե դուք փորձեք դա կապել այլ հարցերի, հարաբերությունների հետ, ապա մենք կարող ենք նաև այս քայլից օգտվել։

Ըստ իրավագետի՝ արձանագրությունները չվավերացնելը շատ ավելի պասիվ կեցվածք է, քանի որ «այն կարող է նշանակել, թե ինչ-որ մի փուլում դու կարող ես վավերացնել», իսկ ստորագրությունը հետ վերցնելով՝ այդ ամբողջ ընթացակարգը դադարեցվում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը