Լրահոս

25.10.2010 15:45


Ուղեբեռում հայտնաբերվել է 1կգ. 984 գրամ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց

Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ;

«Զվարթնոց» օդանավակայանում, օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1կգ. 984 գրամ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը չորս կողմից փակված պլաստմասե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում:

Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը