Աշխարհ

13.08.2016 13:28


Ռիո-2016. Հայ ազատ ոճային ըմբիշներն օլիմպիական ավանում մարզում են անցկացրել (տեսանյութ)

Ռիո-2016. Հայ ազատ ոճային ըմբիշներն օլիմպիական ավանում մարզում են անցկացրել (տեսանյութ)

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի, մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի, ինչպես նաև Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ռիոյում են:

Ըմբիշներն իրենց լավ են զգում: Անցկացրել են խաղ-մարզում: Ամեն ինչ ընթանում է` ըստ ծրագրի: Արդեն տեղեկացրել էինք, որ ազատ ոճայիններն իրենց ելույթներից առաջ մեկշաբաթյա հավաք են անցկացնելու Ռիոյում:

Նշենք նաև, որ Ռիո են ժամանել հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մարզիչ Էդուարդ Սահակյանը, ինչպես նաև ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը