Քաղաքական

15.08.2016 21:20


Կարեն Անդրեասյան. «Համակարգն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի կուսակցություն, ընդդիմություն բառն ընդհանրապես» (տեսանյութ)

Կարեն Անդրեասյան. «Համակարգն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի կուսակցություն, ընդդիմություն բառն ընդհանրապես» (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը Շիրակի հանրային հեռուստաընկերության «Դիմագիծ» հաղորդաշարի շրջանակներում խոսել է ներքաղաքական իրավիճակից, երկրի առջև ծառացած խնդիրներից և դրանց լուծումներից։

Նաև անդրադարձել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն իր անդամակցության որոշմանը։

«Այս կուսակցությունն անկեղծ է, չի վախենում իր շուրջն ունենալ ազատ մարդկանց։ Այդ ազնիվ մարդկանց գաղափարները համեմված են իմաստնության, փորձի, խելքի հետ։ Մեր երկրում կա վարկաբեկված մոտեցում, որ բոլոր կուսակցություններն էլ նույնն են։ Սո՛ւտ է, կուսակցությունները բոլորը նույնը չեն, ընդդիմադիրները՝ նույնպես։ Եվ պետք չէ փնտրել սրբեր, ովքեր չունեն ո՛չ անցյալ, ո՛չ կենսագրություն, այլ պետք է տեսնել, թե այդ կենսագրությունն ինչպիսին է եղել, ոչ թե փորձեն մանիպուլյացիաների ենթարկվել։ Հիմա հենց ազնիվ, իրենց չենթարկվող, իրենց չծախված ուժ են տեսնում, փորձում են վարկաբեկել։ Համակարգն ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկի կուսակցություն, ընդդիմություն բառն ընդհանրապես»,–ասել է Կ.Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը