Աշխարհ

17.08.2016 14:30


Արթուր Աբրահամը՝ հաղթանակած հայ մարզիկներին. «Հպարտանում եմ ձեզանով»

Արթուր Աբրահամը՝ հաղթանակած հայ մարզիկներին. «Հպարտանում եմ ձեզանով»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին հիանալի արդյունքների համար:

«Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար:

Շնորհավորում եմ նաև Ռիո – 2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին:

Հարգանքներս ձեզ, տղանե'ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք բոլորս՝ միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը:

Այս խորագրի վերջին նյութերը