Աշխարհ

17.08.2016 19:06


Գերմանիայի փոխկանցլերը ցուցարարներին անպարկեշտ ժեստ է ցույց տվել (տեսանյութ)

Գերմանիայի փոխկանցլերը ցուցարարներին անպարկեշտ ժեստ է ցույց տվել (տեսանյութ)

Գերմանիայի փոխկանցլերը, ի պատասխան սոցիալ-դեմոկրատների դավաճանության մասին աջական ցուցարարների վանկարկումների, անպարկեշտ ժեստ է ցույց տվել։ Կատարվածի տեսանյութն արդեն համացանցում է։

Ցուցարարները վանկարկել են. «Ո՞վ է մեզ դավաճանել։ Սոցիալ–դեմոկրատնե՛րը»։

Զիգմար Գաբրիելը, որը Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության նախագահն է, միջնամատ է ցույց տվել նրանց։

«Der Spiegel»–ը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ էլ Գաբրիելը «խուժան» էր անվանել Գերմանիայի միգրացիոն ճգնաժամի դեմ զանգվածային բողոքի ցույցեր անողներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը