Կարծիք

18.08.2016 10:23


Տոկոս խփողի «արժեհամակարգով» դիտորդս ո՞րն է...

Տոկոս խփողի «արժեհամակարգով» դիտորդս ո՞րն է...

Սերժ Սարգսյանի «արեւմտամետության» թունդ շրջանում ՀՀԿ ականներն օր ու գիշեր Ամերիկա էին գովերգում, երջանկությունից ցատկոտում էին, երբ այն ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնվեց Երեւանում...
Իսկ հիմա, երբ երիտհանրապետականներից մեկին ԱՄՆ դեսպանատունը թույլ չի տվել մուտք գործել Ամերիկա, այդ ՀՀԿ–ականը կատաղած Ամերիկային մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ, հայտարարում է, թե այնտեղ խոսքի ազատություն չկա, փշաքաղված խոսում է ամերիկյան ցինիզմի մասին, բարեկրթության պակասից է բարբառում... Երկրորդ օրն է՝ լրատվամիջոցների մեծ մասը սրա ահարկու պոռոտախոսությունն է տարածում... Մեկի, որը «Սասնա ծռերին» սատկացնելու կոչ էր անում, իսկ ավելի վաղ ամերիկահայությանը «զբրոդ» էր անվանում այն բանի համար, որ Լոսում բողոքի ցույցեր էին անցկացնում ՀՀ իշխանությունների դեմ...
Այնուհանդերձ, չեմ կարող չասել, որ չկա ավելի սարկաստիկ իրադրություն, երբ ամեն անգամ ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես դիտորդ հրավիրվում եւ մեկնում են ՀՀԿ– ականներ...
Իմաստը ո՞րն է, երբ գնում ու տեսնում են, թե իրականում ինչպես պետք է կազմակերպվեն ու անցկացվեն ընտրությունները, իսկ հետո վերադառնում ու այստեղ իրենց ուզած տոկոսն են խփում...
Տոկոս խփողի «արժեհամակարգով» դիտորդս ո՞րն է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը