Աշխարհ

18.08.2016 11:00


Ուսեյն Բոլտը 200 մ–ը վազել է 19.78 վայրկյանում

Ուսեյն Բոլտը 200 մ–ը վազել է 19.78 վայրկյանում

Յամայկայից Օլիմպիական խաղերի յոթակի չեմպիոն Ուսեյն Բոլտը հիանալի արդյունք է ցույց տվել 200–մետրանոց վազքի կիսաեզրափակչում։

Բոլտի ժամանակը կազմել է 19.78 վայրկյան։ Ընդ որում՝ հայտնի վազորդը, համաձայն իր ոճի, դադարել է վազել մինչև վերջնակետը, իսկ վերջին 10 մետրի վրա սկսել է կատակել կանադացի Անդրե Դե Գրասոյի հետ անմիջապես վազքուղու վրա, որի արդյունքում գերազանցել է նրան։

Եզրափակիչ վազքը, որում Բոլտը կարող է գրավել իր 8–րդ օլիմպիական ոսկին (Պեկինում 2008թ–ին և Լոնդոնում 2012թ–ին նա հաղթել է 100, 200 և 4х100–մետրանոց էստաֆետան, իսկ Ռիոյում դարձել է լավագույնը 100մ–ում ) կայանալու է վաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը