Կարծիք

18.08.2016 11:15


Սերժ Սարգսյանը մականունավոր մերձավորներին կրկին աճուրդի է հանել

Սերժ Սարգսյանը մականունավոր մերձավորներին կրկին աճուրդի է հանել

Կարդում եմ. «Չարենցավանում արդեն սկսել են պատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Չարենցավանն ու հարակից շրջաններն ընդգրկող ընտրատարածքում մտադիր է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել Միշա Հարությունյանի՝ «Միկմետալի» Միշայի որդին՝ Վահան Հարությունյանը։ Միշա Հարությունյանը Սերժ Սարգսյանի ընկերներից է՝ գործարար, նրա մի եղբայրն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա նաեւ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է»:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, մականունավոր մերձավորներին կրկին աճուրդի է հանել՝ նրանց բերելու է ԱԺ՝ գերագնահատելով մեր սպասելիքները: Ժողովուրդն իրեն ասում է՝ մականունավորներին քաղաքական դաշտից վտարել է պետք, չպետք է շմայսներն ու ծգլները մեր ճակատագրերը որոշեն, Սերժն ավելի է համալրում նրանց շարքերը: Բայց սրան էլ բացատրություն կա. նորմալ, խելքը գլխին մարդը, ով հոգով ստրուկ չէ, Սերժ Սարգսյանին պետք չէ, քանի որ նրանք Ազատիչի քայլերն ամեն անգամ չեն կարող հանդուրժել և տանել, դրա համար էլ առաջ է բերում իրեն հավատարիմ, ոչնչից գլուխ չհանող մարդկանց, ովքեր մեկ մատի շարժումով կլինեն իրենց տեղում և դերում:

Չէ՞ որ մականունավորներն են Սերժ Սարգսյանի վերարտադրության երաշխիքը:

Մեզ, իհարկե, մնում է ընտրություններին զգոն լինել և երբեք չընտրել ՀՀԿ-ական թեկնածուներ-մականունավորներին, այլապես մենք ինքներս կխթանենք, որ շմայսը մեկին «բռնի և բռնաբարի» իր ռեպերտուարից հնչեցրած արտահայտությունն իրականություն դարձնի:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը