Աշխարհ

18.08.2016 12:30


ԱՄՆ–ը տեղափոխում է իր միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա

ԱՄՆ–ը տեղափոխում է իր միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա

Թուրք–ամերիկյան հարաբերությունների վատթարացման համապատկերին ԱՄՆ–ը սկսել է իր միջուկային զենքի տեղափոխման գործընթացը Թուրքիայից Ռոմինիա։ Այս մասին հայտնում է «EurActiv» պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում դեռևս սառը պատերազմի ժամանակներից տեղակայված է եղել մոտավորապես 50 միավոր ամերիկյան մարտական միջուկային զենք։

Սույն թվականի հուլիսին տեղի ունեցած չստացված պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարությունն արգելել էր ամերիկյան ինքնաթիռներին թռչել ավիաբազա, իսկ ավելի ուշ ձերբակալել է բազայի հրամանատարին՝ հեղաշրջման փորձին մասնակից լինելու համար։

Այժմ ամերիկացիները ցանկանում են տեղակայել այդ միջուկային զենքը ռումինական «Դևեսելու» բազայում, որտեղ նախկինում եղել է «Իջիս» հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համալիրը։ Հայտնում է «Интерфакс»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը