Աշխարհ

18.08.2016 13:35


Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել. կա 6 զոհ

Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել. կա 6 զոհ

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է որոտացել. զոհվել է 6 մարդ։

«Ֆրանս պրեսը», անվտանգության ուժերում իր աղբյուրներին հղումով, նշում է, որ վիրավորվել է առնվազն 120 մարդ։

Նախնական տվյալներով՝ ոստիկանական բաժանմունքի մոտ պայթեցվել է 2 ականապատ մեքենա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 3, վիրավորվել` 71 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը