Քաղաքական

18.08.2016 14:05


Վերաքննիչը հետաձգել է Անդրիաս Ղուկասյանի և Արամ Մանուկյանի կալանքները փոխելու հարցերի քննությունը

Վերաքննիչը հետաձգել է Անդրիաս Ղուկասյանի և Արամ Մանուկյանի կալանքները փոխելու հարցերի քննությունը

Այսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։ Այս մասին հայտնում է «azatutyun.am»-ը։

Նիստից հետո պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին փոխանցեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող պաշտպանյալին դատարան չէին բերել, իրենք միջնորդեցին դատարանին ապահովել Արամ Մանուկյանի ներկայությունը, ինչից հետո դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստն ու այն անցկացնել նրա ներկայությամբ։

Դատական նիստը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ օգոստոսի 23-ին։

Վերաքննիչ դատարանը նաև հետաձգեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։

Մանրամասն՝ «azatutyun.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը