Քաղաքական

22.08.2016 16:45


Մոսկվայում լողացող թանգարան է հայտնվելու

Մոսկվայում լողացող թանգարան է հայտնվելու

Մոտ ժամանակներս Մոսկվայում բացվելու է լողացող թանգարան, որը կառուցում են մայրաքաղաքային շոգենավերից մեկի վրա։ Այս մասին հաղորդում է «vesti.ru»–ն։ Այնտեղ լինելու է ինտերակտիվ տարածք էքսկուրսիաների և ցուցահանդեսների համար։

Շոգենավի վրա ծրագրվում է ստեղծել դահլիճներ կոնֆերանսների և ցուցահանդեսների համար, բանակցությունների համար նախատեսված սենյակ, ճաշարան և անձնակազմի խցիկը։

Այս տեղեկատվությունը հաստատվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում։ Էքսկուրսիաների և ցուցահանդեսների համար նախատեսված ինտերակտիվ տարածքը ծրագրում են բացել 2017թ։

Ենթադրվում է, որ Մոսկվա գետի լողացող թանգարանը հայտնվելու է «Московский эколог» շոգենավի վրա։ Որոշ ժամանակ առաջ այստեղ բացել են բնապահպանական լաբորատորիա՝ ջրային օբյեկտներ և կենսաբանական ռեսուրսներ ուսումնասիրելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը