Աշխարհ

26.08.2016 10:00


Ռիոյում Քրիստոսի արձանն Իտալիայի դրոշի գույներով է ներկվել (լուսանկար)

Ռիոյում Քրիստոսի արձանն Իտալիայի դրոշի գույներով է ներկվել (լուսանկար)

Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի հայտնի արձանը ներկվել է Իտալիայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Ապենինյան թերակղզում օգոստոսի 24–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի։ «ria.ru»–ի փոխանցմամբ՝ նույն քայլին են դիմել նաև ԱՄՆ–ում. Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքը նույնպես ստացել է Իտալիայի դրոշի գույները։

Նշենք, որ վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 250–ի, ևս 365–ը գտնվում է հիվանդանոցներում։ Տուժած շրջաններում՝ Լացիոյում, Մարկեում և Ումբրիայում, արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը